Առաջիկայում կարևորագույն հարցերի վերաբերյալ հարցազրույց կունենամ․ Ռ․ Քոչարյան

10.07.2020
Առաջիկայում կարևորագույն հարցերի վերաբերյալ հարցազրույց կունենամ․ Ռ․ Քոչարյան

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի, քան 70 համախոհների եւ աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն:

Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են ​անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձեւաչափով ​մեկժամյա ​հանդիպմանը ​Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:

Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձեւաչափով:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաեւ առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել։

Հանդիպման տեսանյութը՝ այստեղ

Ավելին

20.02.2019

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել՝ արցախյան շարժման մեկնարկի տարեդարձի կապակցությամբ

Ավելին
07.10.2019

Նախագահ Քոչարյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վ․ Պուտինի տարեդարձը

Այսօր Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Ավելին
15.04.2019

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Ավելին