Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում եւ լինելով նրա լիդերներից մեկը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին եւ ճակատագրական պահերին առաջնորդել արցախահայությանը, ժողովրդի հետ հաղթել մեզ պարտադրված անհավասար պատերազմում: Իսկ պատերազմից հետո միահամուռ ուժերով մենք բուժել ենք երկրի վերքերը, ապահովել ժողովրդի անվտանգությունը:
Տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ Դուք շարունակել են ծառայել Հայրենիքին, Ձեր նպաստը բերել նրա հզորացմանը:
Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն եւ հույս հայտնում, որ ի վերջո կհաղթի արդարությունը, եւ Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը»,- նշված է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի շնորհավորական ուղերձում:

Ավելին

09.09.2019

Ովքեր են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին

2019 թվականի օգոստոսի 31-ին լրացավ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։ Արդեն տեղեկացրել ենք, որ հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Սոցիալական ցանցերի տարբեր էջերում Ռոեբրտ Քոչարյանին շնորհավորել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր մարդիկ։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանին շնորհավորել են նաև ՀՀ պաշտոնաթող Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼՂՀ նախագահ Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր ՊՈՒՏԻՆԸ, ԼՂՀ պաշտոնաթող Նախագահ Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։

Ավելին
19.11.2018

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք ու ազատություն» ԼՂՀ և ՀՀ պաշտոնաթող նախագահի ինքնակենսագրական գիրքը

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը մոտ օրերին լույս կտեսնի ռուսաստանյան «Ալպինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում։ Ներկայացնում ենք գրքի առաջին հատվածը։

Ավելին
25.09.2019

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր նրա անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին

Ավելին