Շառլ Ազնավուր

02.10.2018
Շառլ Ազնավուր

Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։

Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Ազնավուրին։ Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ։

Ջերմությամբ եմ հիշում մեր բազմաթիվ հանդիպումները՝ Երևանում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուր խաչվում էին մեր ճանապարհները։ Շառլի հետ բոլոր շփումները հիրավի հիշարժան էին։ Նա նրբանկատ զրուցակից էր, յուրահատուկ ու հետաքրքիր կենսափիլիսոփայության կրող, ով կարողանում էր արտահայտել իր գաղափարներն ու սփռել իր արժեքները ինչպես բեմից, այնպես էլ առօրյա կյանքում։

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը։

Շառլի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում:

Ավելին

29.06.2019

Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին տնօրեն

«Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, ինչպես նախորդ 10 տարիներին։

Ավելին
28.12.2018

Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Ավելին