ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը

06.09.2019
ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը  իր կայքում հրապարակվել Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եվ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը։

Որոծման ամփոփիչ մասում մասնավորապես ասվում է․

«Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Ավելին

27.09.2019

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցականա ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Ավելին
07.10.2019

Քաղաքական և հասարակական գործիչները հայտարարություն են տարածել

2rd.am-ի տրամադրության տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ․

Ավելին