Ջեյմս Թուֆենկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Ջեյմս Թուֆենկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ամերիկահայ գործարար, բարերար և անվանի դիզայներ Ջեյմս Թուֆենկյանը շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ։

«Հարգելի Նախագահ Քոչարյան,

Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ ուղարկել Ձեզ իմ բարեմաղթանքները այս նշանակալի ծննդյան օրվա կապակցությամբ։

Դա մեծ շնորհ է, որ Դուք տարիներ անց մնում եք այդքան երիտասրադ և ուժերով լի: Պատկերացնում եմ այն դժվարությունները, որոնց հիմա Դուք առերեսվում եք։ Հարգանքի է արժանի այն, որ դիմակայում եք դրանց խիզախությամբ և վճռականությամբ, ինչպես որ արել եք միշտ:

Ցանկանում եմ, որպեսզի այդ դժվարությունները շուտով անցյալում մնան և Դուք հնարավորություն գտնեք օգտագործելով ձեր գիտելիքները, իմսատնությունը և փորձը՝ շարունակել ծառայել մեր պետությանը և ժողովրդին:

Ակնկալում եմ շուտով հանդիպել Ձեզ նորից։

Հարգանքով՝

Ջեյմս Թուֆենկյան»։

Ավելին

09.09.2019

Ովքեր են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին

2019 թվականի օգոստոսի 31-ին լրացավ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։ Արդեն տեղեկացրել ենք, որ հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Սոցիալական ցանցերի տարբեր էջերում Ռոեբրտ Քոչարյանին շնորհավորել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր մարդիկ։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանին շնորհավորել են նաև ՀՀ պաշտոնաթող Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼՂՀ նախագահ Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր ՊՈՒՏԻՆԸ, ԼՂՀ պաշտոնաթող Նախագահ Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։

Ավելին
10.10.2019

Հայտարարությանը շարունակում են միանալ

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ավելին