«Կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է

29.01.2020
«Կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է

Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Հարցազրույցը հրապարակում ենք ամբողջությամբ։

Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։  Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները եւ մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:
 

 - Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետեւանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։ Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, եւ մենք պետք է պատրաստ լինենք նման դրսեւորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։ «Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչոր մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետեւանքային կապը։ Այսպես՝ կողքից հետեւողի դիրքերից,  կարող էր արձագանքել Պոլինեզիայի որեւէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարեւանը։

 

Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

 - Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։


ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:

Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաեւ գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։ Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման եւ արտահանման տարբերությունն աճել է, առեւտրի եւ ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի եւ սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին: Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:

Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։ Նախանշված նպատակների եւ փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների եւ նույնիսկ  կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին: Երկրի տնտեսության  կառուցվածքը ձեւավորում էր պղնձի գները եւ տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների եւ գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության  արտացոլումն է։

 

բ) Տնտեսական աճի մասին:

Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենեւին ոչ 7,5% - ով:  Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։ Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս,  քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա: Բացի դա, տրանսպորտային փոխադրումների եւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։

Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաեւ տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետեւանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։ Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը: Այդ իսկ պատճառով, առեւտրի եւ ծառայությունների ծավալների թվերը լուրջ  վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։ Դրանով է բացատրվում նաեւ հարկային մուտքերի  գերակատարումը։ Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձեւավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձեւավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա: «Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս  յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեեւ դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

 

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:

Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երեւալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո:  Տարին հեշտ չի լինի, խնայված եւ ներգրավված  գումարները կուղղվեն  արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել: Ներդրումներ չեն լինի, մինչեւ հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչեւ չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, եւ չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։ Եկամտահարկի հարթ սանդղակը կմեծացնի աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունը, ինչը կհանգեցնի սոցիալական լարվածության աճին: Լավագույն դեպքում մեզ սպասվում է տեղում դոփելու տարի:

 

Անցնող տարին հիշվեց նաեւ հսկայական ու ժողովրդից թաքուն վճարված նախարարական /եւ ոչ միայն/ պարգեւավճարներով․․․

 - Ակնհայտ է, որ հասարակության էյֆորիան իշխանությունն ընկալել է իբրեւ ամենաթողության թույլտվություն, ինչը բերեց հեղափոխական ակտիվիստների կոռուպցիոն ախորժակի մեծացման։ Էյֆորիան անցավ, սակայն պաշտոնյաների ախորժակը մնաց։

Կոնկրետ պարգեւատրումների մասով։ Օրենքի շրջանցմամբ խախտվել է պետական ապարատի վարձատրության ամբողջ համակարգը։ Նախարարների եւ նրանց տեղակալների պարգեւավճարներն անցնում են բանականի սահմանները, սրա հետ մեկտեղ՝ առանց էֆեկտիվության առանցքային ցուցիչների ներդրման, որոնք կկապակցեին պարգեւատրումը աշխատանքի կոնկրետ արդյունքներին։ Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը, իսկ իր անարդարության պատճառով բարոյապես քայքայում է ամբողջ պետական ապարատի աշխատանքը։ Վրդովեցնող է, որ այս մսխումը տեղի է ունենում բնակչության համար զգայուն սոցիալական օբեկտների փակման ֆոնին։

Պատկերացրեք․ նորահայտ պաշտոնյաների ահռելի չափերի հասնող պարգեւավճարները, նրանց թանկարժեք ճանապարհորդությունների ծախսերի մեծացումը եւ կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումների միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների, մանկատների, ծննդատների, այլ առողջապահական հիմնարկների եւ սոցիալական օբեկտների արդիականացմանը եւ հնգամյա շահագործմանը։ Ինձ համար դժվար է նորմատիվ բառապաշարի շրջանակներում նկարագրել տեղի ունեցողը, այդ իսկ պատճառով թողնում եմ դա ընթերցողներին։ 

Կարելի՞ է, արդյոք, խոսել ներքաղաքական նոր փուլի մասին եւ ինչպե՞ս այն կդրսեւորվի։ 2020ի գլխավոր ներքաղաքական իրադարձությունը, կամ պահանջը, ձեզ կանխատեսմամբ, ո՞րը կարող է լինել։


- Աշունը քաղաքականապես ակտիվ էր եւ վստահաբար կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Այս տարի կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձեւավորումը, ինչպես նաեւ կորոշվի օրակարագը, որն ունակ կլինի համախմբել քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին: Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն նրա ուժեղ ճնշման տակ ձեւավորված իշխանությունը՝ մնացել։ Խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, հանդիսանում է կառավարության թերհաս կցորդը, որն ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը։ Քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձեւավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Ընթացիկ տարում խորհրդարանի կոնֆիգուրացիան վերջնականապես կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ։ Այս հանգամանքն արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն է դարձնելու։ Այս ամենը տեղի կունենա երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման եւ տրված խոստումները կատարելու կառավարության անկարողության ֆոնին։ Կանցկացվե՞ն, արդոք, ընտրություններն արդեն այս տարի՝ կախված է քաղաքական գործընթացների ինտենսիվությունից, քաղաքացիների ներգրավվածության աստիճանից, իշխող խմբակցության կայունությունից եւ, իհարկե, իշխանությունների սխալներից: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը բավականին բարձր եմ համարում։ Վարչապետի՝ Կապանում տեղի ունեցած վերջին ասուլիսի նման էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։

 

Ի՞նչ կասեք ընդդիմությունում ձեր դերի մասին՝ ի հեճուկս կալանքին:
 

 - Իր էությամբ ու գործողություններով իշխանությունն ինձ վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ ինձ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ։ Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարեւոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում։
 

Կարո՞ղ է, արդյոք, Ձեր կողմնակիցների եւ թիմակիցների՝ ազատության համար պայքարը վերաճել քաղաքական շարժման, եւ այդ հարցում ի՞նչ դեր կունենա Աղվան Վարդանյանի կողմից համակարգվող հանձնախումբը։

 - Դա միանգամայն հնարավոր է։ Մարդկանց համոզմունքն իրենց իրավացիության մեջ եւ պայքարի ու զրկանքների պատրաստակամությունը կարեւորագույն պայման է ցանկացած քաղաքական պայքարի համար։ Նման մարդիկ մեր ճամբարում շատ են։ Համատեղ աշխատանքը մարդկանց մոտեցնում է, թիմային զգացողություն է ձեւավորում եւ փոխգործակցության փորձ է ստեղծում։ Միավորվելով կազմակերպչական կառույցում՝ նրանք դառնում են իրական քաղաքական ուժ: Ստեղծված կոմիտեի վերաֆորմատավորումը քաղաքական միավորի միայն տեխնիկայի հարց կդառնա, եթե, իհարկե, նրանք դա ցանկանան: Քրեական գործի եւ ընդհանրապես, դատական գործընթացի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս երկրի դատաիրավական համակարգի ամբողջական կոլապսը։ Արդարադատության հասնել այնտեղ, որտեղ դրա նշույլն անգամ չկա, կարող է ինչոր պահի անիմաստ թվալ։ Ուստի չի կարելի բացառել նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական շարժմանը՝ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար։

 

Արդեն մեկ ամսից ավելի է, որ կալանավորված է 5րդ հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։ Ի՞նչ եք կարծում․ սա ճնշում է ազատ մամուլի նկատմա՞մբ, թե ՝ բռնաճնշումներ են Ձեր ընկերների եւ կողմնակիցների հանդեպ։

 - Անկասկած, առկա է երկու գործոնների համադրություն։ Նրանք մարդկանց չափում են իրենց չարչիական արշինով։ Թավադյանը հարուստ կենսագրության տեր է եւ ԼՂՀ կայացման գործում մեծ վաստակ ունի, եւ վստահ եմ , որ նա արժանապատվորեն կհաղթահարի ցարնկացած զրկանք։

 

 

***

1.Год начался с роста напряжённости в регионе, причиной которой стало убийство американцами иранского генерала Сулеймани. Как Вы оцениваете эти события и реакцию наших властей на эти события?

Происходящее в регионе является следствием процесса переформатирования глобального миропорядка, о чем я говорил в одном из последних интервью. Росту влияния региональных игроков противодействует глобальный лидер, у которого уже не хватает ресурсов для доминирования, но ещё есть возможность нанесения ущерба оппонентам. Процесс чрезвычайно опасный, но неизбежный и нам следует быть готовыми к таким проявлениям. Реакция Армении была постыдно страусиной. «Нагорная проповедь» премьера в стиле «давайте жить дружно» из известного мультика про кота Леопольда была абсолютно неадекватной. Речь не о том, чтобы встать на чью то сторону, но следовало хотя бы отметить причинно-следственную связь происшедшего. Так отстранённо могло отреагировать какое либо островное государство Полинезии, а не дружественный сосед.


2. Можно ли разделить восторг премьера от экономических показателей? Каков Ваш прогноз экономического года и экономических проблем?

Причины восторгов премьера видимо известны ему одному. На вопросах экономики остановлюсь подробнее, поскольку можно говорить о некоторых итогах прошедшего года.


а) Пару слов о структуре экономики.


Напомню, что правительство говорило о твёрдом намерении сократить сырьевую составляющую, развивать высокопродуктивное сельское хозяйство, стимулировать строительство, а также развивать наукоемкие экспортно-ориентированные отрасли и цифровую экономику. По факту прошлого года произошло обратное; в общем объёме экономики доля горнодобывающей промышленности выросла, доля сельского хозяйства сократилась, разрыв импорта от экспорта возрос, сфера торговли и услуг росла исключительно за счёт игрового бизнеса и потребительского кредитования, а не новой экономики. Обещанный премьером строительный бум схлопнулся так и не начавшись - отрасль росла меньшими темпами чем экономика в целом. Расходная часть бюджета сильно недовыполнена по части капитальных затрат. Государственный долг вырос, отток населения из Армении продолжился.


Таким образом структура экономики за прошлый год изменилась в направлении прямо противоположном планам премьера. Такая разно-направленность заявленных целей и фактических результатов говорит об отсутствии у правительства экономической политики, управленческих навыков и способности прогнозировать, даже на краткосрочную перспективу. Структура экономики страны формируется ценами на медь и тотализатором, а не программами правительства. Это отражение элементарной профнепригодности большинства министров и руководителей ведомств.
 

б) Об экономическом росте.


Экономика действительно выросла, но по оценке большинства экономистов далеко не
на 7,5%. По мнению Г. Багратяна рост составил в пределах 3,5%, что больше похоже на истину. Статистика вызывает сомнение, поскольку рост экономики практически не отразился на уровне жизни большинства граждан страны. Да и сокращение объёмов транспортных перевозок и производства электроэнергии никак не вяжется с логикой экономического роста. Деформация статистики происходит ещё и из-за огромного «флюса» в экономике, вызванного спекулятивным ввозом автомобилей для скрытого реэкспорта, обусловленным разницей в налогообложении со странами ЕАЭС. При потребности
внутреннего рынка в пределах 30 тысяч, в прошлом году в страну ввезено 189 тысяч автомобилей. Это раздуло базовые показатели экономики, что не позволяет объективно оценить действительное состояние дел. Поэтому цифры по объемам торговли и услуг нуждаются в критическом осмыслении. Очевидно, что резкий рост портфеля потребительских кредитов во многом обусловлен именно этим фактором. Этим же объясняется и перевыполнение планов по налоговым поступлениям. Чтобы понять реальную картину в экономике надо просчитать влияние импорта автомобилей на формирование ВВП с учетом его мультипликативного эффекта. Более того вероятно, что нечто схожее происходило и по целому ряду других товаров, где разница в налогообложении также формировала у бизнеса спекулятивную мотивацию. Этот своеобразный «бонус-подарок» из
«республиканского» прошлого для новых властей кончился, хотя ещё будет некоторая инерция в первые месяцы текущего года.
В итоге хорошо, что экономика все же выросла, но поводов для восторга нет.


в) Прогнозы на текущий год.


Бюджетом текущего года планируется рост ВВП всего на 4.9%. При прогнозах роста мировой экономики в 3.5%, с таким бюджетом власти должно быть стыдно появляться на людях. Особенно после обещания взрывного роста экономики. Год будет нелегким, сэкономленные и заемные деньги уйдут на обслуживание внушительного пика внешнего долга, поэтому придётся заимствовать дополнительные средства. Инвестиций не будет, пока революция не перестанет быть брендом «новой» Армении, пока не восстановится доверие к банковской тайне, не прекратятся внесудебные поборы с бизнеса, не прекратятся разговоры о переделе собственности и не изменится атмосфера тотальной ненависти в стране. Плоская шкала подоходного налога увеличит разрыв между бедными и богатыми, что приведёт к росту социальной напряжённости. В лучшем случае нас ждёт год топтания на месте.

 

3. Прошлый год запомнился и огромными министерскими (и не только) премиями, которые были выплачены в атмосфере секретности…

Очевидно, что эйфорию в обществе власть восприняла как отмашку для вседозволенности, что привело к росту коррупционных аппетитов революционных активистов. Эйфория прошла, однако аппетиты чиновников остались.

Теперь конкретно о премиальных. В обход закона нарушена вся система оплаты государственного аппарата. Премии министрам и их замам зашкаливают разумные пределы, да ещё и без внедрения КПЭ (ключевые показатели эффективности), которые привязали бы вознаграждение к конкретным результатам работы. Такая «дармовая мотивация» развращает правительство, а из-за своей несправедливости деморализует работу всего госаппарата. Возмутительно, что это расточительство происходит на фоне закрытия чувствительных для населения социальных объектов. Вдумайтесь: средства на заоблачные премиальные новоявленным чиновникам, увеличение расходов на их дорогостоящие вояжи и роскошные ремонты правительственных дач достаточны для модернизации и содержания в течении 5 лет всех закрываемых школ интернатов, детдомов, роддомов, других медучреждений и социальных объектов. Мне сложно в рамках нормативной лексики охарактеризовать происходящее, поэтому оставлю это на усмотрение читателя.

 

4.Можно ли говорить о новом внутриполитическом этапе и как он проявит себя? Что, по Вашему прогнозу, может стать главным внутриполитическим событием либо требованием 2020 года?

Осень была политически активной и можно с уверенностью утверждать, что консенсус минус один в принципе состоялся. В этом году закончится формирование нового политического ландшафта, а также определится повестка, способная консолидировать политически активных граждан. Все понимают что эйфория в обществе прошла, однако сформированная под ее сильным давлением власть осталась. Парламент, как и ожидалось, оказался инфантильным придатком правительства, неспособным выполнять конституционную функцию контроля за исполнительной властью. Политические процессы протекают за пределами НС, где и формируется политическая повестка страны. В текущем году конфигурация парламента окончательно перестанет отражать общественные настроения, что будет означать потерю им легитимности. Это обстоятельство сделает внеочередные парламентские выборы велением времени и главным политическим запросом. Все это будет происходить на фоне ухудшения социально экономической ситуации в стране и неспособности правительства выполнять данные обещания. Будут ли выборы уже в этом году, зависит от интенсивности политических процессов, степени вовлечённости граждан, устойчивости правящей фракции и конечно просчетов властей. Вероятность такого развития событий считаю достаточно высокой. Эксцентричные пресс-конференции премьера вроде последней в Капане лишь ускоряют процесс.

 

5. Что можете сказать о Вашей роли в оппозиции, несмотря на заключение?

Своей сущностью и действиями власть вернула меня в политику, а держа в заключении успешно делает меня символом противостояния ее бездарному правлению. Судьба в своё время дала мне возможность возглавить борьбу за независимость Карабаха, символизирующего возрождение национального самосознания. Тогда, в начале
движения, мне чудом удалось избежать азербайджанского заключения. Ирония в том, что лишив меня свободы, наша власть сегодня восполняет то, что тогда не удалось азерам. История знает много вдохновляющих примеров успешной политической борьбы из тюрем. Вероятно мне суждено сыграть очень важную роль, в избавлении страны от порочной власти, разрушающей нашу национальную идентичность.

 

6. Может ли борьба Ваших сторонников и команды за свободу перетечь в политическое движение, и какую роль в этом вопросе может сыграть комитет координируемый Агваном Варданяном?

Это вполне возможно. Убежденность людей в своей правоте и их готовность к борьбе и лишениям - важнейшее условие для любой политической борьбы. Таких людей в нашем лагере очень много. Совместная работа сближает людей, формирует командное чувство и нарабатывает опыт взаимодействия. Скреплённые в оргструктуру они становятся реальной политической силой. Переформатирование созданного комитета в политическую единицу станет лишь делом техники, если конечно они сами этого захотят. Ситуация с уголовным делом и судебным процессом вообще, показывает полный коллапс судебно-правовой системы страны. Добиваться правосудия там, где им и не пахнет, может в какой то момент показаться бессмысленным. Поэтому нельзя исключать их активное участие в политическом движении за восстановление конституционного порядка в стране.

 

7. Уже больше месяца находится под арестом владелец Пятого канала Армен Тавадян. Как Вы думаете - это давление на свободную прессу или репрессии по отношению к Вашим друзьям и сторонникам?

Несомненно имеет место сочетание обоих факторов. Они мерят людей своим меркантильным аршином. Тавадян имеет богатую биографию и большие заслуги в становлении НКР, уверен что он с достоинством справится с любыми лишениями.

Ավելին

07.12.2018

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման մասին

Ավելին
10.10.2019

Հայտարարությանը շարունակում են միանալ

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ավելին
19.11.2018

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք ու ազատություն» ԼՂՀ և ՀՀ պաշտոնաթող նախագահի ինքնակենսագրական գիրքը

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը մոտ օրերին լույս կտեսնի ռուսաստանյան «Ալպինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում։ Ներկայացնում ենք գրքի առաջին հատվածը։

Ավելին