Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

01.09.2019
Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակը։

«Թանկագին Ռոբերտ Սեդրակի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ։

Օ'Հենրին պնդում էր, որ մարդն իրեն չի կարող համարել լիարժեք՝ չանցկացնելով թեկուզև 24 ժամ բանտում։ Ձեր թշնամիների նենգ կամքը Ձեզ անազատության մեջ է պահում շատ ավելի։

Չարակամությունը հիմարության ընկերուհին է, քանզի չցանկանալով դա՝ նրանք Ձեզ կրկին վերադարձրեցին Հանրապետության քաղաքական թատերաբեմ։

Ռուսաստանում մեզ մոտ եղած պատկերացումներով՝ անարդարությունը բումերանգով վերադառնում է նրանց, ովքեր դա իրականացրել են։

Մեր հարգանքը Ձեզ պայմանավորված չէ կոնյունկտուրայով․ այն հիմնված է ռուս ազգի պատմական դաշնակիցներ հայերի և Հայաստանի ազգային շահերի հարցում Ձեր ավանդի մասին պատկերացումների վրա։

Մենք ցանկանում ենք Ձեզ ազատ արձակում, իսկ Հայաստանին՝ արդարության վերականգնում, որին հարված է հասվել։

«Լազարյան ակումբից» ընկերների հանձնարարականով՝

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի

նախագահի առաջին տեղակալ Կ․Զատուլին»։

Ավելին

26.01.2019

Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը

Կայացել է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը

Ավելին
07.05.2019

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով

Ավելին
24.12.2019

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը մշակույթի գործիչներին

Նախագահ Քոչարյանը ուղերձ է հղել մշակույթի գործիչներին

Ավելին