ԼՈՒՍՅ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

12.05.2019
ԼՈՒՍՅ Է ՏԵՍԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Մայիսի 12-ին կայացավ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» ինքնակենսագրականի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Սա գրքի երկրորդ շնորհանդեսն էր․ առաջինը տեղի էր ունեցել Ստեփանակերտում՝ հուվարի 26-ին։

Միջոցառումը բացեց տիկին Բելլա Քոչարյանը, որը հյուրերին ու ներկաներին ողջունելով՝ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը։

«Գիրքը մեծ խորհուրդ ունի՝ հատկապես երիտասարդների համար։ Գիրքը չի թողնի շփոթվել ու կսովորեցնի սիրել հայրենիքը»,- գիրքը ներկայացնելիս ասել է տիկին Քոչարյանը։

Բացման խոսքից հետո ներկաներին՝ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, Քոչարյան ընտանիքի ադնամներ, նրանց մտերիմներ ու աջակիցներ, ներկայացվեց «Կյանք և ազատություն» գրքի հիման վրա ստեղծված կարճ ֆիլմ, որտեղ ներկայացվում էր Ռոբերտ Քոչարյանի մանկությունը, արցախյան գոյամարտի տարիների, Արցախի ու Հայաստանի նախագահ լինելու ժամանակահատվածի և դրանից հետո նրա կյանքի մասին։

Թեև նախագահ Քոչարյանը աօպրինի կալանավորման արդյունքում արդեն երկրորդ անգամ չէր կարողացել մասնակցել իր հեղինակած գրքի շնորհանդեսին, այնուհանդերձ, կոչ էր հղել միջոցառման մասնակիցներին, որը ներկայացրեց կրտսեր որդին՝ Լևոնը։

«Հարգելի բարեկամներ:

Վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն և ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, սակայն ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպիսի դա անհնարին լինի: Հայերեն ձեռագրերի վրա ես ստիպված էի աշխատել բանտում, համակարգչի և այլ տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում: Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարևոր է նրանց կողմից հեղինակի լեզվական ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար: Չնայած այդ դժվարություններին, գիրքը հրատարակված է և ես  շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը: Ինչպես գիտեք գրքում վերարտադրված են բազմամյա անցյալի իրադարձություններ և նկարագրված են դրանք այն ժամանակների ընկալման տեսակետից: Գրքի առաջին մասը մեր պատմության հերոսական էջերի և այդ էջերը կերտող մարդկանց մասին է: Մեր հաղթանակը Ղարաբաղում ինչ-որ կանխորոշված բան չէր: Հակառակը. հաջողության հասնելու հնարավորություն մենք շատ քիչ ունեինք: Հենց դրանով էլ ավելի արժեքավոր են մեր ձեռքբերումները և այդ իսկ պատճառով ավելի պատասխանատու կերպով պետք է վերաբերենք դրանց այսօր: Կարևորագույն ճակատագրական որոշումներ ընդունելիս մենք ավելի կուռ էինք, ավելի վճռական, խիզախ և արագ, քան մեր թշնամիները: Այդ իսկ պատճառով մեզ հաջողվեց հաղթել թշնամուն , ով զգալիորեն գերազանցում էր մեզ մարդկային և նյութական ռեսուրսներով: Սակայն որպիսի պահենք և ամրապնդնեք ռազմական հաջողությունը , պետք էր կառուցել ուժեղ և դինամիկ զարգացող Հայաստան, որն ի վիճակի է ապահովել ՊԲ մարտունակության ռեսուրսային ապահովումը և Արցախի պետականության կայացումը: Սրան է նվիրված գրքի երկրորդ մասը, որտեղ նկարագրված է, թե ինչ ջանքերով հաջողվեց ապահովել Հայաստանի տնտեսության երկնիշ զարգացման տեմպը և տաս տարում հասնել ՀՆԱ-ի հնգակի և բյուջեի ութ անգամից ավելի աճի: Իչպես էին իրագործվում հայկական հասարակության կեսագործունեության բոլոր կողմերին առնչվող և Հայաստանի պատկերը փոխած ֆունդամենտալ բարեփոխումները: Ինչպես նաև նրա մասին է, թե ինչպես ես հեռացա իշխանությունից հաջողության գագաթնակետին գտնվելով:

Հարգելի բարեկամներ,

Հուսով եմ, որ այն իրադարձությունները որոնք նոր գրքի նյութ են դառնալու, իրենց երկար սպասեցնել չեն տա: Շնորհակալ եմ ձեզ ձեր ուշադրության և աջակցության համար»,- ասված էր կոչում։

Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա կարևորեց Քոչարյանի իշխանության տարիներին եկեղեցու դերի բարձրացումը, հայ եկեղեցու պատմություն առարկայի ներդրումը դպրոցական պարտադիր ծրագրում, նշեց, որ նախագահ Քոչարյանը սկզբունքային և նպատակասլաց մարդ է՝ օժտված բացառիկ հումորով։

«Իհարկե, դժվար օրեր, դժվար ամսիներ են, բայց մեր ընտանիքն այնպիսի մի հիմք ունի, մենք չենք սիրում արտահայտել մեր դժգոհությունները, մեր հուզմունքները»,- երեկոն ամփոփելով ասել է տիկին Քոչարյանը։

 

«Կյանք և ազատություն» գիրքն Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականն է: Այն հետաքրքիր ստեղծագործություն է, որը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից մինչև հետնախագահական ժամանակահատված: Գրքում ներկայացված են նյութեր անձնական արխիվներից։

 

Հիմնական փաստեր՝

 

Ռուսերեն գրքի հրատարակիչը՝ «Ալպինա Փաբլիշերս», ՌԴ

Հրատարակել է՝ 10000 օրինակ

Վաճառքի հանվելուց երեք շաբաթ հետո դարձել է բեսթսելլեր, իսկ առաջին տպագրական խմբաքանակը սպառվել է ամբողջությամբ։

 

Հայերեն տարբերակի հրատարակիչ՝ «Տիգրան Մեծ» տպագրատուն
Հրատարակել է՝ 3000 օրինակ կոշտ կազմով և նույնքան՝ փափուկ կազմով։
Վաճառքի է հանվել 2019 թվականի մայիսի 5-ին։

Ավելին

01.09.2019

Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակը

Ավելին
15.04.2019

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Ավելին
19.11.2018

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք ու ազատություն» ԼՂՀ և ՀՀ պաշտոնաթող նախագահի ինքնակենսագրական գիրքը

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը մոտ օրերին լույս կտեսնի ռուսաստանյան «Ալպինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում։ Ներկայացնում ենք գրքի առաջին հատվածը։

Ավելին