ՄԻԵԴ-ը կհրապարակի որոշումը

27.05.2020
ՄԻԵԴ-ը կհրապարակի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ քրեական օրենսգրքում մի դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա Հոդվածի 7-րդ լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի)՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում։ Այս մասին ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2009 թ. Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով (Սահմանադրական կարգի տապալում) այն հանցանքների համար, որոնք, ենթադրաբար, կատարվել են 2008թ-ի փետրվար և մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, երբ բողոքի ցույցեր բռնկվեցին վիճելի նախագահական ընտրությունների պատճառով։

Այդ ժամանակ նախկին քրեական օրենսգրքի մեկ այլ դրույթ՝ 300-րդ հոդվածն էր (իշխանության յուրացում) ուժի մեջ:

Ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանից կողմից խորհրդատվական կարծիքի դիմելը երկրորդն է՝ 2018 թվականի օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո, որը ներկայացվել է ՀՀ ՍԴ-ի կողմից 2019թ․-ի սեպտեմբերի 2-ին։

Այն ընդունվել է Մեծ պալատի Պալատի կողմից հոկտեմբերի 2-ին և ձևավորվել է Մեծ պալատ հոկտեմբերի 7-ին`դատարանի Կանոնակարգի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

ՄԻԵԴ-ի այս որոշմանը նախորդել են նախորդ տարի հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ընդունած աշխատակարգային որոշումները՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Ավելին

08.11.2019

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը․ Ռոբերտ Քոչարյան

«Սպուտնիկ Արմենիա»-ն մի շարք հարցեր է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նախագահը հարցերին պատասխանել է մտորումների ձևաչափով։ «Սպուտնիկ Արմենիա»-ի նյութը ներկայացնում ենք ամբողջությամբ։

Ավելին
31.08.2019

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռոբերտ Քոչարյանի տարեդրձի կապակցությամբ

Ավելին
19.06.2020

Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունը

Վստահ եմ, որ տեղի ունեցածը արդարության վերականգման առաջին քայլն է միայն

Ավելին