Նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով

02.09.2019
Նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով

Արցախի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին: Շնորհավորելով Արցախի Նախագահին Հանրապետության Անկախության 28-ամյակի կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է շուրջ երեք տասնամյակ առաջ արցախցիների կատարած պատմական ընտրության կարևորությունը, անդրադարձել է նշանակալի օրվա խորհրդին, Նախագահ Բակո Սահակյանի առանձնահատուկ դերակատարմանը Արցախի պետականության ամրապնդման գործում:

            Նախագահ Քոչարյանը նաև հանդես է եկել արցախցիներին ուղղված շնորհավորական ուղերձով, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի՛ արցախցիներ,

            Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

            28 տարի առաջ մենք կատարեցինք պատմական ընտրություն: Իրականություն դարձնելով մեր ժողովրդի իղձերը՝ մեկ բռունցք դարձած Արցախը Անկախություն հռչակեց և հերոսաբար զենքով պաշտպանեց այն: Ջերմությամբ և հպարտությամբ եմ հիշում այն ժամանակը, երբ հնարավորություն ենք ունեցել միասին աշխատելու և պայքարելու հանուն հաղթանակի և անկախ պետականության կայացման:

            Այս պատմական օրը ևս մեկ անգամ փառաբանենք բոլոր մեր մարտական ընկերներին, ովքեր իրենց արյան գնով կերտեցին Արցախի Անկախությունը: Հավերժ հիշատակ մարտի դաշտում ընկած մեր հերոսներին:

            Սիրելի՛ հայրենակիցներ,

            Այսօր Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ՝ չավարտված պատերազմի պայմաններում: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, որ իրենց որոշակի բացասական արտացոլումն են ստանում Արցախում, ինչպես նաև սպասվելիք ընտրական պայքարը չպետք է պառակտեն Ղարաբաղի ժողովրդին: Արցախի ռազմաքաղակական վերնախավը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի ներքաղակական վայրիվերումները որևէ ազդեցություն չունենան երկրի ռազմական ներուժի, ազգային միասնականության ու հաղթանակի ոգու վրա, որ մշտապես հատուկ է եղել արցախցիներին: Վստահ եմ, որ հաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի, այդ թվում՝ ատելություն սերմանողի, պատմությունը խեղաթյուրողի ու ազգային արժեքների ոչնչացման կործանարար քաղաքականություն վարողի առջև:

            Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության»:

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

 

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

2 սեպտեմբերի, 2019 թ․

Ավելին

31.08.2019

Արշավիր Ղարամյանը շնորհավորել է Արշավիր Ղարամյանը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը շնորահավորական ուղերձ է հղել՝ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի առթիվ

Ավելին
21.09.2019

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին` Անկախության տոնի առթիվ:

Ավելին
25.06.2019

Ռոբերտ Քոչարյանը և նրա ներկայացուցիչները չեն ներկայանա դատարան՝ ի նշան բողոքի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ավելին