Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ

09.05.2019
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։

 «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած պատմական ընտրությունն անբեկանելի է։ Դրա ապացույցն է պատերազմի բոհում ծնված ԼՂՀ Պաշտպանության բանակի, պետական կառույցների և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կայացումը։ Այս տոնը կերտեցին առաջին հերթին նրանք, ովքեր հերոսացան մարտի դաշտում։ Շենացնելով Արցախը՝ մենք կատարում ենք նաև մեր նահատակված ընկերների պատվիրանը:
Խաղաղություն և բարօրություն եմ մաղթում Հայաստանի և Արցախի ժողովրդին»։

Ավելին

31.08.2019

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-ամյակի կապացությամբ

Ավելին
27.09.2019

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցականա ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Ավելին
12.11.2018

Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի այս ամսվա վերջում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը «Ռոսսիա 24» ալիքին։

Ավելին