Ռոբերտ Քոչարյանը և նրա ներկայացուցիչները չեն ներկայանա դատարան՝ ի նշան բողոքի

25.06.2019
Ռոբերտ Քոչարյանը և նրա ներկայացուցիչները չեն ներկայանա դատարան՝ ի նշան բողոքի

Ինչպես հայտնի է, այսօր՝ ժամը 16։00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:  Հաշվի առնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Արմեն Դանիելյանի, թույլ չի տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ներկայացնել իրենց դիրքորոշումները և կոպտորեն ոտնահարելով մրցակցային դատավարության սկզբունքը՝ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտարարում ենք, որ ո՛չ նախագահ Քոչարյանը, ոչ պաշտպանական խմբի անդամները և ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի անդամերը՝ ի նշան բողոքի, չեն մասնակցելու այսօր որոշման հրապարակմանը։ Մենք խնդրում ենք նաև մեր բոլոր աջակիցներին ու կողմնակիցներին ևս չգնալ այսօր Վերաքննիչ դատարանի մոտ և չկազմակերպել որևէ միջոցառում։ 
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Ավելին

31.08.2019

Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքները շարունակվում են

Այսօր՝ 2019 թ. օգոստոսի 31-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանի գրասենյակը ստացել է և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ

Ավելին
31.08.2019

Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 65-ամյակի կապակցությամբ

Ավելին
11.12.2019

Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը

Ավելին