Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին տնօրեն

29.06.2019
Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին տնօրեն

«Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, ինչպես նախորդ 10 տարիներին։

«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - ասել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Նշենք, որ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նախկին կազմում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր նշանակումների, պարգևատրումների ու կորպորատիվ կառավարմա կոմիտեն։

Ավելին

30.03.2020

Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Ավելին
17.12.2019

Ձևավորվել է նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ

Աղվան Վարդանյանի կհամակարգի Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը

Ավելին
08.10.2019

Ռոբերտ Քոչարյան․ Լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է իշխանությունների կամայակնությունները քննադատող և իր ազատությունը պահանջող՝ նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին և սատարողներին։ Ներկայացնում ենք նրա ուղերձի տեքստն ամբողջությամբ

Ավելին