Ռոբերտ Քոչարյանը տանն է

20.06.2020
Ռոբերտ Քոչարյանը տանն է

ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկացնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է տուն, սակայն շարունակելու է վերականգնողական բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ բժիշկների սահմանած ժամանակացույցին համապատասխան։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում 2 մլրդ դրամ գրավի վճարման գործում Քոչարյանների ընտանիքին աջակցած հանրահայտ խոշոր գործարարներին և բարերարներին, ինչպես նաև այն բազմաթիվ քաղաքացիներին, որոնք նախօրեին կամավորության սկզբունքով գումարներ են փոխանցել պետական համապատասխան հաշվեհամարին։

Ավելին

25.06.2019

«Դուխով ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքի "Հարցազրույց" ծրագրի հաղորդավար Ագնեսա Խամոյանին։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ՝ տեքստային տարբերակով։

Ավելին
02.09.2019

Նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով

Արցախի Հանրապետության Հռչակման տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին

Ավելին
01.09.2019

Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակը

Ավելին