Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

27.09.2019
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ

պրն ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ և ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

 

Սիրելի բարեկամներ,

Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները` Ֆրանսիայի նշանավոր պետական գործիչ, նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ։

Անուրանալի է պարոն Շիրակի դերը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման, Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Նախագահ Շիրակը հավերժ կմնա մեր հուշերում` որպես հայ ժողովրդի և Հայաստանի անկեղծ ու նվիրված բարեկամ։

Ամենաջերմ զգացմունքներով եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Փարիզում, միջազգային հարթակներում։ Նախագահ Շիրակը լայնախոհ պետական գործիչ էր, հետաքրքիր և իմաստուն զրուցակից, վստահելի ու ազնիվ գործընկեր։

Ժակ Շիրակը իր ուրույն հետքն է թողել պատմության մեջ։ Վստահ եմ, որ սերունդներն ըստ արժանավույնի կգնահատեն նրա քաղաքական ժառանգությունը։

Սիրելի բարեկամներ,

ևս մեկ անգամ հայտնելով անկեղծ վշտակցությունս` ուժ և տոկունություն եմ մաղթում ձեզ այս ծանր օրերին։

 

Ռոբերտ Քոչարյան

27 սեպտեմբերի 2019թ.

ք. Երևան

Ավելին

02.10.2018

Շառլ Ազնավուր

Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։

Ավելին
19.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը

Ներկայացնում ենք ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 16.05.2019թ. դատարանում ունեցած ելույթի սղագրությունը

Ավելին
07.12.2018

ՈՒՂԻՂ․ Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսը

Դիտեք Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսն ուղիղ միացմամբ

Ավելին