Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

07.12.2018
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ (ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է), գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի և համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը՝ առանց դատարանին սպասելու, վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաև տխրահռչակ գաղտնալսումների ձայնա­գրու­թյունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունք­ներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքա­կան հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացու­ցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի և լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաև բան­տում։ Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների և տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի՝ հանուն ազատության և արժանապատվության։ 

 

ԼՂՀ առաջին նախագահ

ՀՀ երկրորդ նախագահ

Ռոբերտ Քոչարյան

Ավելին

09.09.2019

Ովքեր են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին

2019 թվականի օգոստոսի 31-ին լրացավ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։ Արդեն տեղեկացրել ենք, որ հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Սոցիալական ցանցերի տարբեր էջերում Ռոեբրտ Քոչարյանին շնորհավորել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր մարդիկ։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանին շնորհավորել են նաև ՀՀ պաշտոնաթող Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼՂՀ նախագահ Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր ՊՈՒՏԻՆԸ, ԼՂՀ պաշտոնաթող Նախագահ Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։

Ավելին
06.09.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եվ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշումը հրապարակվել է

Ավելին
02.09.2019

Նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով

Արցախի Հանրապետության Հռչակման տոնի կապակցությամբ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին

Ավելին