Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին

29.03.2020
Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախի Հանրապետության ժողովրդին

 

Սիրելի արցախցիներ,

Այս ճակատագրական օրերին ձեզ եմ դիմում` փոխանցելու մտահոգություններս և կիսվելու մտորումներով։ 

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունում, աշխարհի բազմաթիվ այլ երկրների օրինակով, արտակարգ դրություն է հայտարարված՝ կանխելու համար նոր կորոնավիրուսի համաճարակը։ Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։ Սակայն, Հայաստանի և Արցախի սերտ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի ներթափանցման և տարածման տեսանկյունից ակնհայտ վտանգներ է առաջացնում։ Եվ սա խոր անհանգստության տեղիք է տալիս, քանի որ կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների անբավարար լինելու պայմաններում՝ համաճարակը կարող է արագորեն տարածվել և բազմաթիվ կյանքեր խլել։ Այն կարող է նաև լրջագույն հարված հասցնել մեր անվտանգությանը, հատկապես` առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։ 

Այս առումով Արցախի Հանրապետության ղեկավարությունը դժվարին ընտրության առաջ է կանգնած և պետք է պատասխանատու որոշումներ կայացնի՝ անվերապահորեն գերադասելով Արցախի և արցախցիների անվտանգությունը։ Հուսով եմ, որ իշխանություններն ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են արտակարգ միջոցներ կիրառել հնարավոր վտանգները կանխելու համար։ 

Ստեղծված իրավիճակում կարևորագույն նշանակություն է ստանում նաև հասարակության համախմբվածությունը։ Հասկանալի է, որ անցած քարոզարշավը որոշակի օբյեկտիվ դժվարություններ է առաջացրել այս իմաստով։ Դիմում եմ քաղաքական գործընթացի մասնակիցներին և բոլոր արցախցիներին. առավելագույն պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերեք՝ այս լրջագույն ու համազգային մարտահրավերը պատվով հաղթահարելու համար։ 

Անցնող ամսվա իրադարձություններին և իրավիճակի զարգացումներին հետևելիս՝ ևս մեկ անգամ համոզվեցի, որ գալիք տարիների համար Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք։ Հուսով եմ, որ արցախցիները կընտրեն այն մարդուն, ով իր կյանքով է ապացուցել անմնացորդ նվիրվածությունը Արցախի անկախության գաղափարին:  

Սիրելի՛ արցախցիներ, ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ։ Տասնամյակներ առաջ միասին մենք անմարդկային դժվարություններ ենք հաղթահարել, հաղթանակել ենք պատերազմում ու ինքնիշխան երկիր կառուցել։ Վստահ եմ՝ նույն միասնականությամբ կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերները։ 

 

Ռոբերտ Քոչարյան

29 մարտի 2020թ, ք Երևան

 ————

Обращение первого Президента НКР и второго Президента РА Роберта Кочаряна к народу Арцаха

 

Дорогие арцахцы,

В эти судьбоносные дни обращаюсь к вам, чтобы выразить свою обеспокоенность и поделиться несколькими соображениями.

Уже несколько дней, как в Республике Армения, вслед за множеством других стран, объявлено чрезвычайное положение в целях борьбы с распространением новой коронавирусной инфекции. На данный момент в Арцахе нет ни одного подтвержденного случая заражения вирусом. Тем не менее, высокая степень интегрированности между Арменией и Арцахом очевидно повышает риски, связанные с проникновением и распространением инфекции. И это вызывает серьезную обеспокоенность, так как в условиях недостаточности превентивных мер эпидемиия может мгновенно распространиться и унести множество жизней. Она может также стать серьезной угрозой нашей безопасности, особенно в существующих геполитических реалиях.

В этом контексте руководство Республики Арцах стоит перед сложным выбором и, в качестве безусловного приоритета имея ввиду безопасность арцахцев и Арцаха, должно принимать ответственные решения. Надеюсь, что власти самым внимательным образом отслеживают ситуацию и в случае необходимости будут готовы прибегнуть к чрезвычайным мерам для предотвращения возможных угроз.

В сложившейся ситуации важнейшую роль может сыграть консолидация общества. Понятно, что после прошедшей предвыборной кампании в этом плане возникли определенные сложности. Обращаюсь ко всем участникам политического процесса, ко всем арцахцам: в борьбе с этой серьезной общенациональной угрозой проявите максимальную ответственность и сдержанность.

События прошедших дней лишь укрепили мою уверенность в том, что на ближайшие годы Арцах должен возглавить человек с героическим прошлым, умеющий противостоять любой кризисной ситуации, способный принимать ответственные решения. Надеюсь, что арцахцы выберут того, кто всей своей жизнью доказал беззаветную преданность идеалам Независимости Арцаха.  

Дорогие арцахцы,

В эти судьбоносные дни хочу пожелать вам сил и стойкости, несокрушимой воли и единства. Несколько десятилетий назад мы, вместе, преодолев воистину нечеловеческие трудности и лишения, победили в войне и построили суверенное государство. Уверен – и сегодня, сплотившись, мы сможем справиться с любыми вызовами.

 

Роберт Кочарян

29 марта 2020г., г. Ереван

 

Ավելին

09.05.2019

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի կապակցությամբ

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ

Ավելին
09.05.2020

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի կապակցությամբ

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող նախագահ Բակո Սահակյանին։

Ավելին
31.08.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Ավելին