Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքները շարունակվում են

31.08.2019
Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքները շարունակվում են

Այսօր՝ 2019 թ. օգոստոսի 31-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանի գրասենյակը ստացել է և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ։ Բացի հրապարակված և մամուլում արդեն իսկ տարածված շնորհավորանքներից, որ հղվել են Ռոբերտ Քոչարյանին ՀՀ  պաշտոնաթող Նախագահից, ԼՂՀ գործող և պաշտոնաթող Նախագահներից, ՀՀ մի շարք նշանավոր պետական և քաղաքական գործիչների կողմից, ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունից, ՌԴ նախագահից և ռուսաստանյան մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներից, Նախագահ Քոչարյանին նաև շնորհավորել են /ցուցակը ներկայացված է այբբենական կարգով/:

Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Ռուսաստանի հայերի միության նախագահ

Աբել ԱՂԱՆԲԵԿՅԱՆԸ, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս,

Ռոման ԲԱԲԱՅԱՆԸ, լրագրող, «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանի տնօրեն,

Մանվել ԲԱԴԱԼՅԱՆԸ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ,

Կարեն ԲԱԳԴԱՍԱՐՈՎԸ, գործարար /ՌԴ/,

Զորի ԲԱԼԱՅԱՆԸ, Արցախի հերոս, գրող, հրապարակախոս,

Վլադիսլավ ԳԱՍՈՒՄՅԱՆՈՎԸ, «Նորնիկել» ՓԲԸ փոխնախագահ,

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, նախկին փոխվարչապետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար,

Սենիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, «ԶակՆեֆտեԳազՍտրոյ-Պրոմեթեյ» ՓԲԸ վարչության նախագահ,

Աշոտ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ,

Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ԼՂՀ նախկին վարչապետ,

Օլեգ ԵՍԱՅԱՆԸ, ԼՂՀ նախկին վարչապետ, Արտակարգ և Լիազոր Դեսպան,

Վլադիմիր ԵՎՏՈՒՇԵՆԿՈՎԸ, «Սիստեմա» ԲՖԿ Տնօրենների Խորհրդի նախագահ,

Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆԸ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Լազարևյան» ակումբի հիմնադիր,

Արտակ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, «Դվին» Հ/Հ դիտորդական Խորհրդի նախագահ,

Ջեյմս ԹՈՒՖԵՆԿՅԱՆԸ, «Թուֆենկյան» հիմնադրամի հիմնադիր և նախագահ /ԱՄՆ/,

Աշոտ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, գործարար /ՌԴ/,

Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ,

Վիկտոր ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ, ՀՀ-ում «ՌոսՍոտրուդնիչեստվո» պետական գործակալության նախկին ղեկավար,

Պետրոս ԿՈՒՐՈՒՆԼՅԱՆ, գործարար /Հունաստան/,

Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն,

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, «Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,

Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՀՀ նախկին ոստիկանապետ,

Ֆլորա ՆԱԽՇՔԱՐՅԱՆԸ, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր,

Մակար ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ, գործարար /ՌԴ/,

Արթուր ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ, ԽՍՀՄ հերոս, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ,

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, Մոսկվայի կառավարության նախարար,

Ժան և Ռոբերտ ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐ, «Պողոսյան և որդիներ հիմնադրամ»-ի հիմնադիրներ, բաերարներ /Բելգիա/,

Միխայիլ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր

Կարեն ՍԱՖԱՐՅԱՆԸ, «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ,

Գեննադի ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, «ՍՏԻՆԿՈՄ» ընկերությունների խմբի նախագահ

Հարութ ՕՀԱՆԵՍՅԱՆԸ, գործարար /ԱՄԷ/։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆԸ, նախկին արտգործնախարար,

Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել են նաև մի խումբ անվանի մարզիկներ Հայաստանից և արտերկրից /ցուցակը ներկայացված է այբբենական կարգով/

Արթուր ԱԲՐԱՀԱՄԸ, բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն,

Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր,

Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն,

Մնացական ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ,  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի եռակի և Եվրոպայի երկակի չեմպիոն,

Ալեքսանդր ԿԱՐԵԼԻՆԸ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի իննակի և Եվրոպայի 12-ակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,

Բուվայսար ՍԱՅԹԻԵՎԸ, ազատ ոճի ըմբշամարտի եռակի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,

Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆԸ, Ծանրամարտի Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն,

Մուրադ ՈՒՄԱԽԱՆՈՎԸ, ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական չեմպիոն։

Երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են Ռոբերտ Քոչարյանին հոբելյանի կապակցությամբ։ Առաջիկա օրերին Նախագահ Քոչարյանի պաշտոնական կայքում կտեղադրվի շնորհավորողների ամբողջական ցուցակը։

 

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

31 օգոստոսի 2019թ

Ավելին

25.06.2019

«Դուխով ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքի "Հարցազրույց" ծրագրի հաղորդավար Ագնեսա Խամոյանին։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ՝ տեքստային տարբերակով։

Ավելին
29.06.2019

Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին տնօրեն

«Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, ինչպես նախորդ 10 տարիներին։

Ավելին