Սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա․ Վիկտոր Սողոմոնյան

20.12.2019
Սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա․ Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախօրեին ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութին և հայտնել, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը դեկտեմբերի 20-ին պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը․

«ՀՀ ոստիկանության այս հրապարակումն էժանագին բեմականացման տպավորություն թողեց։ Հրապարակման մեջ բացակայում էր ինչ-որ կոնկրետություն, պարզ չի դառնում, թե որ քրեական գործի և որ ցուցմունքի մասին է խոսքը։

Ակնհայտ է, որ սա ճնշման փորձ է Վերաքննիչ դատարանի վրա, որը պետք է հրապարակի Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու բողոքի վերաբերյալ որոշումը, իսկ մեղադրական կողմի վերջին հույսի արգումենտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով կարող է ազդել վկաների վրա, և ահա նրա աջակիցները, տեսեք, նույնիսկ առանց նրա են ազդում, ինչ կլինի եթե նա լինի ազատության մեջ։ Սա այնքան պրիմիտիվ կեսքայլանոց գործողություն է, որից միանգամից պարզ է դառնում և զարմացնում է այդ մտահաղացման հեղինակի պրիմիտիվության աստիճանը։ Նաև շատ տարօրինակ  պնդում է, որ ինչ-որ աջակից ասում է ցուցմունք փոխեք, հարց է առաջանում՝ ո՞ր ցուցմունքը։ Ցուցմունքներում չկա մեկը, որ լինի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Բացի այդ, ինչ է նշանակում «Մարտի 1»-ի գործով տուժող, սա սահմանադրական կարգի տապալման մասին գործ է, որի տուժողները այլ են, գործը սպանությունների հետ կապ չունի։ Այս էժանագին տրյուկը հաստատում է, որ գործադիր իշխանությունը նաև այս ճանապարհով ճնշում է գործադրում դատարանների և նրանց որոշումների վրա»։

Ավելին

09.09.2019

Ովքեր են շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին

2019 թվականի օգոստոսի 31-ին լրացավ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակը։ Արդեն տեղեկացրել ենք, որ հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Սոցիալական ցանցերի տարբեր էջերում Ռոեբրտ Քոչարյանին շնորհավորել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր մարդիկ։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանին շնորհավորել են նաև ՀՀ պաշտոնաթող Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԼՂՀ նախագահ Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր ՊՈՒՏԻՆԸ, ԼՂՀ պաշտոնաթող Նախագահ Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԸ։

Ավելին
02.10.2018

Շառլ Ազնավուր

Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։

Ավելին
25.06.2019

«Դուխով ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքի "Հարցազրույց" ծրագրի հաղորդավար Ագնեսա Խամոյանին։ Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ՝ տեքստային տարբերակով։

Ավելին