Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:

Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»,- նշված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորական ուղերձում։

Ավելին

21.09.2019

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին` Անկախության տոնի առթիվ:

Ավելին
31.08.2019

Ռոբերտ Քոչարյանի տարեդարձի շնորհավորանքները շարունակվում են

Այսօր՝ 2019 թ. օգոստոսի 31-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշում է ծննդյան 65-րդ տարեդարձը։ Հոբելյանի կապակցությամբ Նախագահ Քոչարյանի գրասենյակը ստացել է և շարունակում է ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ

Ավելին
02.10.2018

Շառլ Ազնավուր

Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։

Ավելին