Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան 65-ամյակի կապացությամբ: Ուղերձում ասվում է.

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հոբելյանական 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ միանալով Ձեզ ուղղված բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթություններին: Համոզված եմ, որ Արցախյան հերոսամարտում սեփական ժողովրդի ազատագրական պայքարին ինքնազոհաբերվող մարդը՝ Արցախի հերոսը, երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ և պատրաստ է նոր փորձություններ հերոսաբար հաղթահարելու:

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեր ընտանիքին, և հատկապես, Ձեր տիկնոջը՝ հրաշալի տիկին Բելլային: Վստահ եմ, որ նա հոգու արիությամբ և տոկունությամբ կհաղթահարի իրեն բաժին ընկած այս նոր փորձությունները՝ պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը»:

Ավելին

18.06.2020

Նախագահն ազատ կարձակվի

Նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի

Ավելին
26.01.2019

Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսը

Կայացել է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած ինքնակենսագրական «Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը

Ավելին
31.08.2019

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Ավելին