Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 65-ամյակի կապակցությամբ:

«Հարգարժա՛ն պարոն Քոչարյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Անգնահատելի է Ձեր դերը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման և մեր երկրի անվտանգության ապահովման գործում։

Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուրն իր արժանի տեղն է ամրագրելու պատմության էջերում, իսկ դժվարություններն անցողիկ են, հատկապես նրանց համար, ովքեր իրենց կյանքի ընթացքում արդեն հաղթահարել են ավելի դժվարին փորձություններ ու հաղթել ավելի մեծ պայքարում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամուր կամք և հաջողություններ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Ավելին

15.04.2019

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։

Ավելին
25.06.2019

Ռոբերտ Քոչարյանը և նրա ներկայացուցիչները չեն ներկայանա դատարան՝ ի նշան բողոքի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ավելին
30.08.2019

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի կապկացությամբ

Ավելին