Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

31.08.2019
Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

«Հարգարժան Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան,

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում: Արցախյան ազատագրական պայքարի օրհասական օրերին Դուք անսասան վճռականությամբ Ձեզ նվիրեցիք անհավասար պայքարի պայմաններում իր ազատության համար ոտքի ելած պատմական Արցախի ժողովրդի անկախության սուրբ գործին:

Ձեր և բազմաթիվ հայ հերոսների վճռականությամբ հայ ժողովուրդը ազգային-ազատագրական հաղթանակ տարավ 20-րդ դարասկզբին քոչվոր ցեղերի միավորման արդյունքում ձևավորված Ադրբեջանի դեմ: Հայ ժողովուրդը կրկին հերոսացվեց նորագույն պատմության մեջ, և Դուք նույնպես արժանացաք Արցախի հերոսի կոչմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ՝ հոբելյանի առթիվ և կամենում անկոտրում կամք, զորություն, երկար տարիների կյանք ու քաջառողջություն»,-իր շնորհավորական խոսքում նշում է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Ավելին

27.05.2020

ՄԻԵԴ-ը կհրապարակի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ քրեական օրենսգրքում մի դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա Հոդվածի 7-րդ լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի)՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում։

Ավելին
25.12.2018

Իշխանության բիրտ կամայականությունը

«Հայելու առաջ» հաղորդման այսօրվա թողարկումը դիտեք այսօր՝ ժամը 22:22-ին։

Ավելին
12.11.2018

Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի այս ամսվա վերջում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը «Ռոսսիա 24» ալիքին։

Ավելին