Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ

31.08.2019
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ

«Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։

Ընդգծելով երկրորդ Նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ, Նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

 

Владимир Путин поздравил Роберта Кочаряна с 65-летним юбилеем

Президент России Владимир Путин направил поздравительное письмо второму Президенту Республики Армения Роберту Кочаряну по случаю дня рождения. «Уважаемый Роберт Седракович, примите искренние поздравления по случаю 65-летия. Своей многолетней государственной деятельностью Вы снискали заслуженное уважение среди соотечественников и за рубежом, внесли значительный вклад в развитие современной Армении, в обеспечение безопасности и стабильности в Закавказье», – отмечается в письме. Подчеркнув большую роль второго президента Армении в укреплении союзнических отношений между Арменией и Россией, президент Путин пожелал Роберту Кочаряну крепкого здоровья и стойкости.

Ավելին

10.10.2019

Հայտարարությանը շարունակում են միանալ

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ավելին
31.08.2019

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Ավելին
20.02.2020

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ավելին