Ռոբերտ Քոչարյանը Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի մասին

Սիրելի հայրենակիցներ, 

Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի  արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ 

Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության։