Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։

 

Ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ 

 

Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: 

 

Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել:

 

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն: 

 

Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին:

Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին: 

 

Ռոբերտ Քոչարյան 

28.01.2026թ.