Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Արցախյան շարժման 34-ամյակի մասին

Սիրելի հայրենակիցներ, 

34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։ 

Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաղթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:

Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:  

Արցախը միշտ մերն է լինելու: